Վարորդներին 9 բալի փոխարեն կառաջարկվի 13 բալ. Ալեն Սիմոնյանը oրենսդրական նախաձեռնություն է մշակել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով առաջարկում է վարորդներին տրվող 9 բալի փոխարեն տրամադրել 13 բալ: Այս մասին նա հայտարարել է «Ռադիո Ավրորայի» եթերում:
«Օրենսդրական նախաձեռնություն եմ մշակել իմ ընկերների հետ միասին, հեղինակները Երևանում աշխատող, ապրող վարորդներն են, որոնք ինձ փողոցում անընդհատ մոտենում էին ու հարցը քննարկում: Փոփոխությունը կվերաբերի բալերին, ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը տարեկան կսահմանվեն 9-ի փոխարեն 13-ը»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ Սիմոնյանի՝ ճիշտ կլինի, որ վարորդներն ընդհանրապես խախտումներ չանեն, բայց նա ասաց, որ մի քանի խախտումների համար էլ պատիժները կխստացվեն:
«Պետք է ասեմ, որ այդ փոփոխության մեջ մի քանի խախտման համար պատիժները կխստացվեն: Օրինակ՝ հարբած մեքենա վարելը կամ հանդիպակաց մտնելը»,- նշեց նա:
Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության մասին վարչապետի հետ նույնպես զրուցել են, քննարկել են ՆԳՆ-ի հետ:
«Ենթադրում եմ այս տարի օրենքը կընդունվի, հաջորդ տարվա առաջին եռամսյակից կգործի»,- տեղեկացրեց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live