Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ հիմնադրամի և ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է պետության կառույցում զինված ուժերի և բարձրագույն ռազմական կրթության առանձնահատուկ դերակատարությանը, խոսել բանակային բարեփոխումների հիմնադրույթների կարևորության մասին: Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել հայկական զինված ուժերի զարգացման գործում Ռազմական ակադեմիայի հիմնադրումը, որը կարևոր քայլ էր բանակի սպայական անձնակազմի համալրման և կադրային ապահովման համար:
Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է կուրսանտների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել Ռազմական ակադեմիայի կրթական ծրագրերին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live