Օրական խումբ-խումբ դիակներ ենք հողին հանձնում․ հայերի շրջանում զոհեր չկան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկական ամենամեծ գաղթօջախներից մեկում՝ Լիբանանում կյանքը կանգ է առել։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները MediaHub-ին պատմում են, որ Լիբանանի ամբողջ հարավը գտնվում է ծխի ու կրակի մեջ։
«Օրական խումբ-խումբ դիակներ ենք հողին հանձնում։ Ազգությունը կապ չունի, բոլորը մեր քույր եղբայրներն են»,-ասաց Սևան Խաչատուրյանը։
Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահը, ինչպես նախընտրական քարոզարշավում խոստացել է՝ կդադարեցնի պատերազմները։
«Թրամփը պահանջել է Իսրայելի նախագահից դադարեցնել պատերազմը՝ մինչև հունվար ամիսը, որը իր նախագահության պաշտոնավարման ստանձնման ժամկետն է։ Ենթադրում եմ, որ այս տարվա վերջին 2 ամիսները խիստ վտանգավոր կլինեն։ Նոր զարգացումներ կլինեն։ Իսրայելը բացեիբաց հայտարարել է, որ պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի միջուկային կառույցներին։ Իրանն էլ փոխադարձ ասել է, որ կհարվածեն Իսրայելին, երբ բարենպաստ կհամարեն»,-ասաց նա։
Սևանը, սակայն, մտահոգվում է, որ այդ երկու ամիսների ընթացքում Լիբանանը մարդկային ու նյութական կորուստներ շատ կունենա։
«Ահա վերջին 2 օրվա անմեղ զոհերը. 33 օդային գրոհների արդյունքում՝ նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում կա 45 զոհ և 59 վիրավոր»,-հավելեց մեր զրուցակիցը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live