Սկանդալ Բաքվում՝ COP29-ից առաջ. կազմակերպիչը փորձել է պետական նավթագազային ընկերություն ներդրող ներգրավել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից մի քանի օր առաջ BBC-ին տեսագրություն է ստացել, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում էր հանածո վառելիքի հնարավոր գործարքները:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-22-ը Բաքվում։
Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն չարաշահել է իր պաշտոնը՝ փորձելով իր հետ առնչվող պետական նավթագազային ընկերությունում ներդրումներ ներգրավել: Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա հնարավոր գործարքը քննարկում ներդրող ներկայացած ոմն մարդու հետ:
«Մենք մշակելու համար բազմաթիվ գազի հանքավայրեր ունենք»,- ասում է նա ձայնագրության մեջ։
ՄԱԿ-ի կլիմայի գործակալության նախկին ղեկավարը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի» են և «դավաճանություն» են COP-ի ամբողջ ջանքերին:
Սուլթանովը ոչ միայն COP29-ի ղեկավարն է, նա միաժամանակ զբաղեցնում է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Նա SOCAR-ի՝ նավթագազային պետական ընկերության (SOCAR) խորհրդի անդամ է։ Ադրբեջանական COP29 թիմը մեկնաբանության հարցումներին չի պատասխանել:
Նավթին և գազին բաժին է ընկնում Ադրբեջանի տնտեսության կեսը և արտահանման ավելի քան 90%-ը։
COP29-ը բացվում է երկուշաբթի: Դա 29-րդ տարեկան գագաթնաժողովն է, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարությունները քննարկում են կլիմայի փոփոխությունը և դրա դեմ պայքարելու ուղիները:
BBC-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ հայտնաբերում է ենթադրյալ ապօրինություններ՝ կապված գագաթնաժողովն ընդունող կառավարության հետ: BBC-ին տրամադրվել են Global Witness իրավապաշտպան կազմակերպության պատրաստած փաստաթղթերն ու գաղտնի տեսանյութերը։
Նրա ներկայացուցիչներից մեկը մոտեցել է COP29 թիմին՝ ներկայանալով որպես էներգետիկայում մասնագիտացած ֆիկտիվ հոնկոնգյան ներդրումային ընկերության ղեկավար ։
Նա հայտնել է, որ ընկերությունը շահագրգռված է հովանավորել COP29 գագաթնաժողովը, սակայն դրա դիմաց կցանկանար քննարկել SOCAR-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Սուլթանովը առցանց հանդիպում է կազմակերպել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live