Այս գիշերվա դավաճանական ստորագրությունը նվաստացում դրեց բոլորիս կյանքի վրա․ Բագրատ Սրբազան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Եռաբլուրից։
Բագրատ Սրբազանը նշել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ամոթի և խայտառակության օր է, երբ խաբվեց ամբողջ ազգը. «Եվս մեկ անգամ ապրում ենք այն ստորացման ու նվաստացման զգացումը, որը 2020 թ․ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը դավաճանական և թշնամական ստորագրությամբ դրվեց մեր բոլորի կյանքի վրա։ Մեր ժողովուրդը խաբվեց, գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն ստորագրությունը՝ հանձնման, ստորացման ու նվաստացման ստորագրությունը, որով հպարտանում են այսօրվա դեռևս իշխանավորները, որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախ, հազարավոր զոհեր ունենք, անհայտության մեջ գտնվող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր գերեվարված տղաները, միևնույն ժամանակ՝ վտանգված ու գրավված տարածքներ ունենք Հայաստանի Հանրապետությունից, ունենք գողացված ուրախություն, գողացված պատիվ»։
Նրա խոսքով՝ «Եռաբլուրի» այս բարձունքը մեզ ևս մեկ անգամ կոչում է, որ ամոթի և խայտառակության այս օրը կարող ենք սրբել մեր ուխտի և վրեժի զգացումով․ «Ուխտ, որը կնքված է երկնքի հետ և վրեժի, որ այդ ուխտը կարողանանք իրականացնել։ Եռաբլուրում տղաների շիրիմների առջև գլխիկոր ենք կանգնած, բայց կոչված ենք նրանց վերադարձնել իրենց հաղթանակն ու հայրենիքը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live