Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան կողաշրջված հայտնվել է փոսի մեջ․ վիրավորների մեջ երեխաներ կան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 9-ին, ժամը 18:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել հարակից փոսի մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Լ. Ե.-ն (ծնված 1988 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2009 թ․), Դ. Մ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live