Յոթ մարդ զոհվել է իսրայելական ավիահարվածների հետեւանքով Լիբանանի Տիր քաղաքում, 46 հոգի վիրավորվել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Յոթ մարդ զոհվել, 46 հոգի վիրավորվել է Լիբանանի Տիր քաղաքում իսրայելական ավիացիայի հարվածներից, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ զոհվածներից երկուսը երիտասարդ աղջիկներ են։ Շարունակվում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները։ Անցած ամսվա վերջին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Տիրին՝ Լիբանանի հնագույն քաղաքին, որը հայտնի է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության իր օբյեկտով, նրա մի մասը վերածելով ավերակների։
Տիրը 2500-ամյա պատմություն ունեցող քաղաք է, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բեյրութից 80 կիլոմետր հարավ։
Անցած տարի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման եւ Իսրայելի միջեւ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից առաջ Տիրում՝ քրիստոնյա եւ մուսուլման բնակչությամբ, ապրում էր առնվազն 50 000 մարդ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live