Բելառուսը ռուբլու անկման պատճառով դադարեցրել է ռուսական շուկա բենզին մատակարարումները
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսը դադարեցրել է ռուսական շուկա բենզին մատակարարումները, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռուսական նավթաքիմիական համալիրում իր աղբյուրները։
Վերջին մատակարարումներն իրականացվել են հունվարի տոներին՝ ընդամենը 239 տոննա, ինչը 2015թ. հունվարի մատակարարումների 0.2 տոկոսն է, թեպետ սովորաբար բելառուսական բենզինը ռուսական շուկայում 3-5 տոկոս է։
Թերթի աղբյուրները հաստատել են Ռուսաստան մատակարարումների դադարը՝ պարզաբանելով, որ խնդիրը շահութաբերության մեջ է։ Փորձագետների խոսքով՝ ռուս թրեյդերները բենզին չեն գնում բարձր գների պատճառով, որն էլ պայմանավորված է ռուբլու փոխարժեքի անկումով։
2015թ. Արեւմտյան Եվրոպայում մեկ տոննա բենզինի գինը ռուսական գներից մինչեւ 100 դոլարով տարբերվում էր։ Այդ պատճառով մասնավորապես աճել են բելառուսական մատակարարումները Մեծ Բրիտանիա (2015թ. հունվար-ապրիլին 3.59 մլն տ), իսկ մնացած մասը վաճառվում է Նիդերլանդներին եւ Ուկրաինային։



