69 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Թոնի Թոդը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
69 տարեկան հասակում մահացել է դերասան Թոնի Թոդը, ով առավել հայտնի է Candyman սարսափ ֆիլմում նկարահանվելուց հետո։ Ամերիկացի դերասանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը չորեքշաբթի գիշերը, ըստ BBC-ի։
Նա նկարահանվել է սարսափ սերիալի գլխավոր հերոսի՝ ուրվական Քենդիմենի դերում, որի ձեռքին կեռիկն է։ Թոդն առաջին անգամ նկարհանվել է ֆիլմում 1992 թվականին, ապա նաև 1995-ին և 1999-ին, 2021-ին։
Իր 40-ամյա կարիերայի ընթացքում Թոդը նաև նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում, հեռուստատեսային դրամաներում, այդ թվում «Տրանսֆորմերներ» և «Վերջնական նպատակակետ» ֆիլմերում:
Քենդիմենում Թոդի տիտղոսավոր կերպարը նկարիչ Դանիել Ռոբիթայլի ուրվականն է՝ սևամորթ տղամարդու, ով 19-րդ դարում սպանվել է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live