Ոստիկանները վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած երիտասարդին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում համայնքային ոստիկանները պարզում են, որ ստացված տեղեկությունները հավաստի են ու վիճաբանության մասնակից քաղաքացու մոտ հնարավոր է զենք լինի։
Արդեն տեղում այդ քաղաքացին, տեսնելով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին, փորձում է դիմել փախուստի, սակայն ոստիկանների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ այդ քաղաքացին, ով իր գոտկատեղից հանում և գետնին է գցում ատրճանակի նմանվող առարկան, բռնվում է, որից հետո ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շենգավիթի ոստիկանները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը ՏՏ տիպի է , իսկ փամփշտատուփում էլ եղել է լիցքավորված 4 փամփուշտ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ կասկածյալը, ով Երևանի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Ս.-ն է, Շենգավիթի ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։