Արմավիր քաղաքում տաք հետքերով հայտնաբերվել են 88-ամյա կնոջը վրաերթի ենթարկողն ու նրա «Mercedes»-ը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել և վիրավորը տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանը, ավագ պարեկ Աշոտ Ներսիսյանն ու պարեկ Նարեկ Սարգսյանը կժամանեին հիվանդանոց, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է տեղափոխել «պոլիտրավմա» ախտորոշմամբ մի քաղաքացի։
Ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի ենթարկված՝ Արմավիրի մարզի բնակիչ 88-ամյա Այծեմնիկ Գ.-ն է
Ոստիկաններն ու պարեկները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 13 հասցեի դիմաց Այծեմնիկ Գ.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Աղվան Ս.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։
Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են Աղվան Ս.-ին և ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ու ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանը։