Շվեդիան և Բրազիլիան պայմանավորվել են ռազմական և բեռնատար ինքնաթիռների մատակարարման մասին
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիան և Բրազիլիան շաբաթ օրը ավիացիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունների համաձայնագիր են ստորագրել, որով Բրազիլիան պատրաստվում է գնել SAAB կործանիչներ, իսկ Շվեդիան՝ Embraer բեռնատար ինքնաթիռներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարությանը:
2010 թվականին Բրազիլիան պայմանագիր է կնքել շվեդական Saab պաշտպանական ընկերության հետ՝ 36 հատ JAS 39 Gripen ինքնաթիռ գնելու մասին։ Saab-ը և բրազիլական Embraer-ը սկսել են JAS ինքնաթիռների համատեղ արտադրությունը Բրազիլիայում:
«Այժմ Բրազիլիան հայտարարում է, որ նախատեսում է 25%-ով երկարաձգել JAS 39 Gripen ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



