The Washington Post. Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԹրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, հայտնել են աղբյուրները The Washington Post-ին։
Ըստ աղբյուրի՝ քննարկման թեման Ուկրաինայի պատերազմն էր։ Զրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրի խոսքով՝ «Թրամփը Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել է նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին»։
Հրատարակության համաձայն՝ Թրամփն իր շրջապատին ասել է, որ կաջակցի գործարքին, որով Ռուսաստանը կպահպանի պատերազմի ժամանակ գրավված տարածքի մի մասը։
Ուկրաինայի կառավարությունը տեղեկացվել է զանգի մասին և չի առարկել, նշել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Ուկրաինացի պաշտոնյաները «վաղուց են հասկացել, որ Թրամփը Պուտինի հետ կաշխատի Ուկրաինայի համար դիվանագիտական լուծման ուղղությամբ», – ավելացրել են աղբյուրները: