ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացված սեմինարի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ երկրներում սպառողական գների կայունության պահպանմանն ուղղված միջոցառումները, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից։
Համաշխարհային գների աճի, առևտրատնտեսական սահմանափակումների և լոգիստիկ մատակարարման շղթաների վերակառուցման համատեքստում եվրասիական «հնգյակի» երկրները միջոցներ են ձեռնարկել՝ ուղղված գների աճը զսպելուն՝ ազգային գնաճի հարցով նպատակներին հասնելու համար։
Սպառողական գները կայունացնելու համար դրամավարկային կարգավորիչները վերջին տարիներին հիմնական տոկոսադրույքները պահել են բարձր մակարդակի վրա: Միության երկրների մեծ մասում լիազոր մարմինները միջոցներ են ձեռնարկել որոշակի սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գները ժամանակավորապես կարգավորելու, որոշակի տեսակի ապրանքների արտահանումը սահմանափակելու, ներքին շուկան հագեցնելու, առևտրային մարժան վերահսկելու, արտոնյալ վարկեր և հարկային արտոնություններ տրամադրելու, ինչպես նաև գյուղմթերք արտադրողներին սուբսիդիաներ տրամադրելու նպատակով։
ժամանակին ձեռնարկված լայնածավալ միջոցառումների շնորհիվ ԵԱՏՄ երկրներում նկատվել է գնաճի կայունացում և գնային կայունության բարձրացում։
Սեպտեմբերի վերջին ԵԱՏՄ երկրներում գնաճը կազմել է` Հայաստանում` 0,6%, Բելառուսում` 6,0%, Ղազախստանում` 8,3%, Ղրղզստանում` 4,9%, Ռուսաստանում` 8,6%:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live