Կարևոր՝ ՌԴ-ում ապրող հայերի համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետդուման կքննարկի օրինագիծ, որը նախատեսում է միգրանտների երեխաներին դպրոց չընդունել, եթե վերջիններս ռուսերեն չգիտեն։ Այս մասին DP.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Միգրանտների երեխաներին դպրոցներում գրանցելիս առաջարկում ենք նախատեսել ՌԴ տարածքում նրանց գտնվելու օրինականության ստուգում, ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորում։ Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան օրինագիծ»,- նշել է Վոլոդինը։
Այս հարցը կընդգրկվի նաև Պետդումայի բանաձևի նախագծում, որը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 20-ին կայանալիք լիագումար նիստում։
Վոլոդինն ընդգծել է, որ նախաձեռնություններ են մշակվելու աշխատանքային միգրանտների հետ եկող ընտանիքների վերաբերյալ։ Այս նախաձեռնությունները բանաձեւի շրջանակներում կուղարկվեն Կառավարություն։
Հետևեք մեզ՝ այստեղ