«Մեծ տղաս այդ փաստը շատ լավ ընդունեց, ուրախ եմ, որ այդպես արձագանքեց...». Գրիշա Աղախանյանը առաջին անհաջող ամուսնություն մասին
ФОТОPast.am-ը այս անգամ Ձեզ է ներկայացնում երգիչ, դերասան ու շոումեն Գրիշա Աղախանյանին ու նրա առաջին ամուսնության որոշ մանրամասներ:
Ամուսնալուծություններն ու դրանց հանրային քնարկումները միայն երիտասարդ աստղերին չեն վերաբերվում: Դեռ 90-ականներին մշտապես հեռուստաէկրաններին առաջին զույգերից մեկը, Գրիշա Աղախանյանն ու Իդան, առաջինն էին նաև ամուսանալուծության հարցում:
Այս տարիների համար հանրային մարդկանց ամուսնալուծություններն նոր սենսացիա էին և այդ մասին չէր խոսվում հեռուստատեսությամբ:
90-ականների վերջում ամուսինները տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ էլ վերջ տվեցին իրենց համատեղ կայնքին: Գրիշան և Իդան ամուսնալուծությունների ու հանրային հետաքրքրության առումով առաջին զոհերն էին հայկական շոու-բիզնեսում: Զույգն համատեղ կայնքի ընթացքում ունի մեկ զավակ` Հրանտ Աղախանյանը: Գրիշայի մեծ որդին ապրում է ԱՄՆ-ում:
«Քանի որ մեծ տղաս Հայաստանում չէ, սկայպով ենք շփվում, միմյանց հետ «խոսում» են, ինչքան որ հնարավորություն տալիս է պուճուրիս «բլբլոցը»: Մեծ տղաս այդ փաստը շատ լավ ընդունեց, ուրախ եմ, որ այդպես արձագանքեց»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է երգիչը:
Նշենք, որ Հրանտը արդեն 18 տարեկան է:
«Որդիս արվեստից հեռու է: Ճիշտ է, սիրում է լավ երաժշտություն լսել, բայց ավելի շատ խորացած է համակարգչային գիտելիքների մեջ»:
Այսօր երգիչը ապրում և ստեղծագործում է Հայաստանում: Ինչպես գիտենք շոումենը ամուսնացել է և կազմել իր գեղեցիկ ու համերաշխ ընտանիքը: