Վանաձորի թիվ 19 մանկապարտեզից գողացել են 2 հատ «Մերկուրի» գազի կաթսա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Արդեն տեղում մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Վանաձոր քաղաքի Սուխումի փողոց 5 հասցեում գործող թիվ 19 մանկապարտեզի ՀՈԱԿ շենքի առաջին հարկի մետաղապլաստե դուռը և գողացել շենքի առաջին և երկրորդ հարկում գտնվող երկու հատ «Մերկուրի» տեսակի գազի կաթսաները:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։