Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չի ունեցել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են:
Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է:
Վնասի չափը պարզվում է: Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր: Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live