Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, ով հետո մաhացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշ 21/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և քննիչ Հայկ Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: