Ջոկովիչը, Ուիլյամսն ու Կերբերն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում են
СПОРТԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 28-ին կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 2 ժամ 23 րոպե տեւած մրցախաղում հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռ ոջեր Ֆեդերերին՝ 6:1, 6:2, 3:6, 6:3 հաշվով: Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի կանադացի Միլոշ Ռաոնիչի եւ բրիտանացի Էնդի Մարեյի միջեւ մրցախաղի հաղթողը:
Առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ վեցերորդ ռակետ, գերմանուհի Անժելիկա Կերբերը: Կիսաեզրափակիչում Կերբերը 7:5, 6:2 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջոհանա Կոնտային, իսկ Ուիլյամսը 6:0, 6:4 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



