Տղաներ, շտապեք․ ովքեր են Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուները (լուսանկարներ)
ФОТОԱյսօր ցանկալի հարսնացու ասելով հասկանում են ոչ թե նրա ծագումը, կամ տարբեր հմտությունները, այլեւ կարողությունը։ Անգամ ապահովված երիտասարդները, այս ճգնաժամի պայմաններում, ցանկանում են հարուստ հարսնացու գտնել, ով իհարկե նաեւ գեղեցիկ կլինի։ Ահա թե ովքեր են Ռուսաստանի ներկայիս ցանկալի հարսնացուները
Նատալյա Գարդտ, բիզնես-վումեն, 32 տարեկան ՌԴ սահնակային սպորտի ֆեդերիացիայի նախագահ եւ շինարարական հսկայական GRM Group ընկերության ղեկավար Նատալյան իր բիզնեսը ժառանգել է հանգուցյալ ամուսնուց։ Այսօր նա հագուստի սեփական բրենդ էլ ունի, հետեւում է նորաձեւությանը, գեղեցկուհի է եւ կարեւորը՝ չամուսնացած։ Սակայն նա երկու երեխաների մայրիկ է։


Սվետլանա Խոդչենկովա, դերասանուհի, 32 տարեկան Ռուսաստանի ամենասեքսուալ դերասանուհիներից մեկը այս տարիքում դեռ միայնակ է։ 5 տարի նա քաղաքացիական ամուսնությամբ ապրել է դերասան Վլադիմիր Յագլիչի հետ, բայց նրանք բաժանվել են։ Հաջողակ դերասանուհին բավականին մեծ գումար է վաստակել իր դերերով, այսօր նրա կարողությունը 1,7 միլիոն դոլար է կազմում։


Կամիլյա Շայմիեւա, բիզնես-վումեն, 28 տարեկան Թաթարստանի նախագահ Մինտիմեր Շայմիեւի թոռնուհին իսկական գանձ է։ Նա խելացի է եւ հարուստ՝ 190 միլիոն դոլար կարողություն ունի։ Կամիլյան նաեւ շատ գեղեցիկ է։


Ուլյանա Սերգիենկո, 34 տարեկան, դիզայներ Բիզնեսմեն Դանիիլ Խաչատուրովից բաժանվելուց հետո Ուլյանան չի տխրում, նա գեղեցիկ է, հաջողակ եւ մեծ կարողության տեր։


Մարիա Շարապովա, 28 տարեկան, սպորտսմենուհի Գեղեցկուհի Մարիա Շարապովան թե լավ թենիս է խաղում, թե լավ կոտրում է տղամարդկանց սրտերը։ Նրա հետ երազում են ամուսնանալ երևի Ռուսաստանի տղամարդկանց կեսից ավելին։ Մարիան անչափ գեղեցիկ է ու բացի այդ իր կարիերայի ընթացքում հսկայական հարստություն է կուտակել։


1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



