Մադաթն այսօր զանգել է Բաքվից, ձայնը մի քիչ կտրված է եղել, հարազատներից տաք գլխարկ է խնդրել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն 15 տարվա ազատազրկման է դատապարտել նախորդ տարի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Գետավան գյուղից գերեվարված 71-ամյա Մադաթ Բաբայանին։
«Ադրբեջանական լրատվամիջոցներով ենք իմացել այս մասին, թե չէ թույլ չի տրվում հեռախոսով այդ մասին ու նման բնույթի հարցեր տալ»,-MediaHub-ին ասաց գերեվարվածի որդին՝ Արմեն Բաբայանը։
Մադաթն այսօր է տուն զանգահարել։ Արմենի խոսքով՝ երբ որպիսությունից դուրս հարցեր են տալիս, օրինակ՝ առողջության, պահման պայմանների, խցում գտնվող ընկերների մասին՝ հեռախոսն ավտոմատ անջատում են։
«Ձայնը կտրված էր, հազիվ էր խոսում։ Նախորդ անգամ խոսելու ընթացքում տաք գլխարկ է խնդրել։ Կարմիր խաչի միջոցով երեկ ծանրոց ենք ուղարկել Բաքու, հույս ունեմ գլխարկը տեղ կհասնի՝ տարիքով, հիվանդ մարդ է, գոնե չի մրսի»,-նշեց Արմենը։
Նշենք, որ Մադաթ Բաբայանը գերեվարվել է հայրենի գյուղում՝ Գետավանում։ Այնուհետև նրան մեղադրել են, այսպես կոչված, «Խոջալուի ջարդերը» կազմակերպելու համար։ Մադաթը, որ Իվանյան (Խոջալու) գյուղում երբեք չի եղել, այդ օրը նրան տեղափոխել են այնտեղ ու նկարահանել ադրբեջանական լրատվամիջոցների և ուժայինների մասնակցությամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live