FAF․ Կոչ ենք անում ուժային կառույցներին չդիմել սադրիչ գործողության
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը հանդես է եկել հայտարարությամբ։
«Հայաստանի ազգային հավաքականի վերջին անհաջող ելույթներից և դրան հաջորդող իրադարձություններից հետո հայ երկրպագուների շրջանում շատ են հանդիպում ազգային հավաքականի խաղերը բոյկոտելու կոչեր և տրամադրություններ։ Մեր խնդրանքն ու դիրքորոշումն է ազգային հավաքականին աջակցել միշտ անկախ արդյունքներից, իսկ թիմի խնդիրներին անդրադառնալ առանձին, այս պարագայում` ՀՖՖ ներկայիս ղեկավարության հեռանալուց հետո։
ՀՖՖ-ն տարբեր գործիքակազմի կամ դրա բացակայության միջոցով առավելագույնն է արել առաջիկա խաղի հետաքրքրությունը մինիմալի հասցնելու համար։ Այս պահին ունենք վերջին մի քանի տարվա տոմսերի վաճառքի վատագույն ցուցանիշներից մեկը, միևնույն ժամանակ Ֆարերյան կղզիների դեմ խաղին ՀՖՖ հորդորով սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն։
Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ։ Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում և կոչ ենք անում ուժային կառույցներին խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի սիրելի՛ երկրպագուներ, մի՛ բոյկոտեք առաջիկա խաղը, ձեռք բերե՛ք վաղվա խաղի տոմսեր, մի՛ թողեք մարզադաշտում միայն ֆան ակումբների ներկայության պատկեր լինի, եկե՛ք մարզադաշտ աջակցենք մեր ազգային հավաքականին և մարզադաշտից վերահաստատենք հրաժարականի մեր պահանջը»։
Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live