Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 63-ամյա կինը մահացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման Զ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live