ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Պաշտպանյալս, Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա–քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։
Այս շինծու մեղադրանքով հետապնդման հենց առաջին րոպեից հաստատապես պնդել եմ, որ այն ամբողջությամբ ապօրինի է, զուրկ է որևէ հիմքից և իրականացվողն ուղիղ քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։
Այսօր դատախազն արդեն իր որոշմամբ հաստատեց պնդումներս և հիմք ընդունելով այն փաստը, որ պաշտպանյալս չի կատարել իրեն մեղասգրված հանցավոր արարքը՝ քրեական հետապնդումը դադարեցրեց։
1)Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից:
2) Արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում:
Վերոգրյալ երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ․․․»,- գրել է նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live