47-ամյա տղամարդը Վաղարշապատում պատրաստել էր թմրանյութ անձնական օգտագործման համար
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին նոյեմբերի 7-ին: Ժամը 21.30-ին ոստիկանները ձերբակալեցին և “Օպել” մակնիշի տաքսի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին ուղևորին` Վաղարշապատի Չարենցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարիխուանայով լցված երկու փաթեթ: Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Նա հայտնեց նաև, որ տաքսու մեջ էլ կա նույն զանգվածից, որը նույնպես իրենն է: Ըստ 47-ամյա տղամարդու` կանեփը քաղել էր վայրաճ թփերից և պատրաստել թմրանյութ` անձամբ օգտագործելու համար:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live