Հիասթափված ենք․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Շառլ Միշելին՝ ի պատասխան նրա կողմից Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ ուղղված շնորհավորանքների
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ հրապարակված շնորհավորական հայտարարությունների, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը իր հիասթափությունն է հայտնում և հիշեցնում Եվրոպական խորհրդի նախագահին հոկտեմբերի 24-ին լիագումար նիստի կողմից ընդունված բանաձևը։ Այս մասին գրված է՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղարկված բաց նամակում։
«Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար։
Բանաձևի «Q» կետում ընդգծվում է, որ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա * ներկայացնում է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում և ԵՄ միջնորդությամբ ստանձնած բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարումը։
Փաստորեն, նախագահ Միշելը հրապարակավ մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ-ի համար սկզբունքային հարց են։ Ի պատասխան՝ Ադրբեջանն իրականացրեց էթնիկ զտումների դասագրքային օրինակ։
Ցավոք, մենք պետք է դիտարկենք, որ ոչ միայն ձեր միջնորդությունը ձախողվեց, այլ նաև դրա հետևանքով ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը»,- գրված է նամակում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live