Մոնղոլիայում հայտարարել են սառցադաշտերի և հավերժական սառածության տարածքի՝ գրեթե 40%-ով կրճատման մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը վկայակոչել է գիտական տվյալները, ըստ որոնց վերջին 80 տարվա ընթացքում երկրում հավերժական սառածության և սառցադաշտերի տարածքը նվազել է մոտ 40%-ով:
Դրա մասին հայտնել է Մոնղոլիայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովի քննարկմանը մասնակցելուց հետո։
«Հավերժական սառածությունն ու սառցադաշտերը, որոնք կազմում են Մոնղոլիայի ջրային ընդհանուր պաշարների 10,5%-ը, շարունակում են կրճատվել: Հետազոտողները պարզել են, որ միայն Ալթայի լեռների մոնղոլական հատվածում վերջին 80 տարվա ընթացքում ձյան և սառցադաշտերի տարածքը նվազել է մոտ 40%-ով»,-շեշտել է Մոնղոլիայի նախագահը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live