Սպանություն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում. մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանություն վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հեգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության Երևանի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը։
Մինչ դեպքի վայր կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և տեղում պարզվել է, որ մահացածը 37-ամյա Հայկ Ազիզյանն է։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բանտից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպիք վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և քրեական ու համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ կայացվել է որշում՝ հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը, ում հետապնդել ու բռնել են քրեական ու համայնքային ոստիկանները, Երևանի բնակիչ 35-ամյա Արման Թովմասյանն է, ով ժամանակին բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում և նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված, սակայն նա նույնպես դատարանի կողմից հարկադիր բուժման է ուղարկվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ