Գեղարքունիքի մարզում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Samand», «ГАЗ 3110» (Вольга) և «Hino» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներից 2-ին Սևանի փրկարարները դուրս են բերել «Samand»-ի միջից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները վիրավորներին դուրս էին բերում՝ բժիշկները ներսում նրանց առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ՝ այստեղ