Փարիզի մոտ գտնվող քաղաքում ռեստորանի սեփականատերը պատանդ է վերցրել իր աշխատակիցներին. լրատվամիջոց
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում, Իսի լը Մուլինո քաղաքում պատանդառություն է կատարվել։ Ռեստորանատատերը Փարիզին մոտ գտնվող քաղաքում «թաքնվում» է իր հաստատությունում, որտեղ «պահում է իր մի քանի աշխատակիցներին», AFP-ին տեղեկացրել են Փարիզի հրշեջ թիմում (BSPP)։
Ոստիկանության մի մեծ ջոկատ շրջապատել է ռեստորանը, որը գտնվում է Էռնեստ Ռենան փողոցում, Փարիզի օղակաձեւ ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռու։ Բազմաթիվ ոստիկանական մեքենաները եւ իրավապահ մարմինների զինված աշխատակիցները սաղավարտներով սկսել են փակել փողոցները եւ անվտանգության գոտի ապահովել շրջանում։
Փողոցը փակ է տրանսպորտի երթեւեկության համար, նշել է քաղաքապետը, որը կոչ է անում մարդկանց «շրջանցել այդ շրջանը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live