Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Altima»-ն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 51-ամյա Մագթաղինե Մ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 29-ամայ Սերգեյ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կանաչ զանգվածի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 1 հոգի դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն նա հրաժարվեց։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի վայրում մի «սափրագլուխ» աքլորանում էր ու ասում էր, որ «ոչ ոք իրավունք չունի իմ ավտոն նկարելու, էդ ավտոն նկարում եք, որ տանեք փողով ծախեք» ու փորձում էր «Nissan»-ի վրայից հանել համարանիշները, իսկ մի պահ էլ փակում էր համարանիշները, որպեսզի չնկարվի։
Դեպքի վայր ժամանած պարեկներին տեսնելով՝ «սափրագլուխը» դարձավ «խոնարհ հարս» ու քթի տակ ինչ-որ անհոդաբաշխ, անհասկանալի բառեր էր ասում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ «խոնարհ հարս» դարձած սափրագլուխը Երևանի բնակիչ 55-ամյա Արմեն Մանուչարյանն է, ով հետագայում գուցե հետևություններ անի, որ լրագրողը իր աշխատանքն է կատարում, իսկ իր նմանները չպետք է փորձեն խոչընդոտել լրագրողի աշխատանքը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live