Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
ОБЩЕСТВОՀայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:
Գոյություն ունեցող կանոնների համաձայն ՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Վերջերս, սակայն, Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։
Վարորդները նաեւ դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են եւ չունեն հայերեն կրկնօրինակներ:
Հայաստանի ՊԵԿ-ը իրավիճակը դեռ չի մեկնաբանել։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



