Պաշտոնանկություններ` կառավարությունում
ПОЛИТИКАMediaHub-ի տեղեկություններով` այսօր միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է հրաժարական տվել: Խոսքը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասին է:
Տեղեկությունը հաստատեցին կառավարության մեր աղբուրները: Մասնավորապես, մեզ ասացին, որ Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Նույն աղբյուրները նշեցին՝ պաշտոնանկությունները կառավարությունում շարունակվելու են:
Մեզ ասացին` պատճառը կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի զայրույթն ու դժգոհությունն է, որից հետո սպասվում էին պաշտոնանկություններ: Այսօր Փաշինյանը կանչել է նրանց իր մոտ և կոշտ զրույց ունեցել, որից հետո նշյալ պաշտոնյաները ազատման դիմումներ են գրել:
Մեր տեղեկություններով` Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին:
Վահե Մակարյան