Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կաշխատի համաշխարհային առաջատար «ուղեղային կենտրոնների» հետ

ОБЩЕСТВО

Բանակի օրը նշանավորվեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ, ՀՀ  զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ստեղծված Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանի ստեղծման պատմությանը, հաստատության առջև դրված խնդիրներին ու նպատակներին, ու զարգացման հեռանկարներին:

«Համալսարանի ստեղծումը տասնմեկամյա բարդ, բազմափուլ գործընթաց էր: Դրա հաջողության երաշխքին էին նախագահ Սերժ Սարգգսյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական աջակցությունն ու հովանավորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայկ Քոթանջյանը: Մտահղացման համաձայն՝ համալսարանը ստեղծվել է երկու հիմնական փուլերով. գիտական բաղադրիչի՝ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրում, ապա՝ դրա զարգացման հենքի վրա, կրթական բաղադրիչի ձևավորմամբ հաստատության՝ հետազո տական համալսարանի կազմավորում:

«Այսօր հանրագումարի բերվեց 11 տարվա հետևողական մի աշխատանք, որը սկսվել էր Սերժ Սարգսյանի դեռևս Պաշտպանության նախարար եղած ժամանակ: Ես նրա խորհրդականն էի, երբ որոշվեց ստեղծել, այսպես ասած, ուղեղային կենտրոն: Համագործակցության համար ընտրվեցին, ես կասեի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի օլիմպիական բարձունք ունեցող կենտրոները: Մեր գործընկերներն էին աշխարհի առաջատար հետազոտող պրոֆեսորները»,- ասաց  Հայկ Քոթանջյանը: Նրա տեղեկացմամբ, հնարավորություն ստեղծվեց աշխարհի երեք առաջատար կենտրոններից ստանալ բարձրակարգ մեթոդաբանական աջակց ություն: Նպատակն էր մեր ազգային շահերի տիրույթում կարողանալ ներբերել համաշխարհային անվտանգային առաջատար մշակույթը: Դրա համար պետք էր հարթակ և այդ հարթակը դարձավ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: «Եվ որպեսզի այս բովանդակային շինարարությունը լիներ լիարժեք, մեր շահերին համահունչ, դրվեց գործնական մի նախագիծ, այն է՝ առաջին պետական ռազմավարական փաստաթղթերի մշակումը: Խոսքը Ազգային անվտանգության ռազմավարության, ինչպես նաև առաջին ռազմական դոկտրինի մշակման մասին է: Այդ աշխատանքը կատարվեց մեծ մեթոդաբանական աջակց ությամբ»,-ավելացրեց Հայկ Քոթանջյանը՝ նշելով, որ արհեստական ոչինչ չկար, հետազտություններն առաստաղից չէին վերցվում, այլ այդ ամենն ազգային անվտանգության գերակայությունների իմաստավորման գործընթացում էր: Հայկ Քոթանջյանը նշեց, որ դաշնակիցների ու գործընկերների հետ համագործակցությամբ մշակվեցին ռազմական դոկտրինի ռազմաքաղաքական հիմքերը:

[gallery id= 56350 ]

«Այս ամենը նաև համապետական ինտելեկոտուալ գործակցության փորձ էր, որը պետք է առաջին փուլում զարգացներ հետազոտական ռեսուրսը, հետո, լավագույն կադրեր ներառելով, ստեղծեր մի միջավայր, որի հետազոտական արգասիքները կտեղափոխվեին կրթական հարթակ: Այսինքն՝ այս համալսարանն իրենից չի ներկայացնում ուսուցչական, վարժապետական բնույթ, սա հետազոտական համալսարան է: Յուրահատկությունը նրանում է, որ սկզբում տեղծվում է ինտելեկտուալ ռեսուրսը, հետազոտողները վարժվում են և հետո նրանց ստեղծած արգասիքը տեղափոխվում է կրթություն: Այս առումով միշտ կրթական գործընթացը լինում է այժմեական, ակտուալ ու չի հնանում»,-ավելացրեց նա:

Հայկ Քոթանջյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է ռազմավարական հետազտությունների հատուկ հանդես, որը զբաղվում է տարածաշրջանային զարգացումների դինամիկայով՝ Թուրքիա, Իրան, քրդեր, Ադրբեջան, Վրաստան: Նաև զբաղվում է այն դերակատարների քաղաքական վարքի հետազոտությամբ, որոնք տարածշրջանից դուրս են, բայց նաև ներկա են իրենց գործունեությամբ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում բարձր մակարդակի անորոշությունների պայմաններում քաղաքական գործընթացների գնահատումը շատ դժվար է: Հատկապես, եթե արտաքին անվտանգային միջավայրն ունի գերիշխող ռեսուրսներ ներքին անվտանգային ռեսւորսների հանդեպ: Բայց ասեմ, որ մենք համեստորեն աշխատում ենք, իհարկե, համագործակցելով աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների հետ»,-ընդգծեց նա:

Տարածաշրջանում նման բնույթի միակ համալսարանի նպատակն է՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային հետազոտությունների կատարումը և դրանց արդյունքում ձևավորված նյութերի դասավանդմամբ՝ նոր սերնդի առաջնորդների պատրաստումը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ համալսարանը պաշտպանության առանցքի շուրջն է համախմբելու պետոթյան պաշտպնական-անվտանգային միջգերատեսչական մտավոր-փորձագիտական ներուժը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ համալսարանի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի, Հարվարդի համալսարանի, ինչպես նաև ՌԴ նախագահին կից Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ազգային անվտանգության ամբիոնի առաջատար փորձի ուսումնասիրման և դրա՝ Հայաստանում ադապտացման արդյունքում: Նախարար Օհանյանն իր շնորհակալությունն է հայտնեÕ ¬ համալսարանի ստեղծման գործում էական ներդրում ունեցած ամերիկացի և ռուս գործընկերներին: Նա վստահություն է հայտնել, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կարող է Հայաստանի Հանրապետության դաշնակից և գործընկեր պետությունների համար դառնալ «խելացի ուժի» վրա խարսխված ակադեմիական ձևաչափով անվտանգային-պաշտպանական հիմնախնդիրների շուրջ երկխոսության կարևոր միջազգաին  հարթակ՝ նպաստելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%