Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՊԵԿ-ում ապշած են Բադասյանի ազատումից, ինքը՝ նույնպես․ ովքե՞ր են Փաշինյանի «սիրելիները»

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետեկամուտների կոմիտեում ապշած են Ռուստամ Բադասյանի ազատումից։ Ավելին՝ MediaHub-ին փոխանցեցին, որ Բադասյանն ինքն է նախևառաջ ապշել, երբ Փաշինյանն իրեն մեսենջերով «ծանուցել է», որ դիմում գրի, գնա՝ առանց որևէ դժգոհություն հատնելու, առանց որևէ բան բացատրելու։ Առհասարակ, այս պրակտիկայից են ապշած, թե ինչպես կարող է երկրի ղեկավարը պաշտոնյաներին նշանակի և ներկայացնի մեծ շուքով, հետո այդպես էժան ձևով, առանց որևէ բացատրություն տալու՝ նրանց ազատի պաշտոններից։ 

Ու եթե ուժայինների դեպքում այս ազատումները հասկանալի էին, ապա ՊԵԿ նախագահի դեպքում խիստ անհասկանալի է, քանզի Ռուստամ Բադասյանը Փաշինյանի կառավարության այն եզակի պաշտոնյաներից էր, որից դժգոհությունները ամենաքիչն էին, սկանդալների մեջ չէր հայտնվում, կարծես՝ լուրջ բողոք էլ չկար նրանից, ինքն էլ պրոֆեսիոնալ կադր էր։ Թեպետ՝ Բադասյանի ղեկավարած հիմնարկի թերացումներից է, օրինակ, Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպի» ներկրած բանանի արկղերում հայտնաբերված մոտ մեկ տոննա կոկաինը, որը, փաստացի, անարգել հատել է սահմանը, մաքսազերծվել կանաչ ուղիով և հասել ընկերության պահեստ։

Բադասյանն ընդունել էր, որ այստեղ կա իր մաքսավորների թերացումը, բայց նաև բացատրել էր, որ այդ ընկերությունը մշտապես կանաչ ուղիով է անցել՝ ըստ էության ակնարկելով, որ Պողոսյանի հիմնադրած ընկերությունը բարեխղիճ ներկրող է եղել և երբևէ կասկածելի որևէ վարքով աչքի չի ընկել։ Բայց դրանից շուրջ մեկուկես տարի է անցել, և եթե դա լիներ պատճառը, ապա Բադասյանը վաղուց պետք է ազատված լիներ պաշտոնից, ավելին՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին էլ հետը տարած պիտի լիներ։

Բայց Աբազյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ Բադասյանն այսօր ազատման դիմում է գրել՝ առավոտյան հրաժեշտի տեքստ մտածելով, թե ինչպես բացատրի իր հեռանալը, որին ոչ ոք չէր սպասում։ Տեքստում, սակայն, ազատման պատճառների մասին որևէ խոսք չկա, ինչից զգացվում է, որ ինքն էլ չէր սպասում դրան, իր համար էլ էր անակնկալ, դրա համար էլ ոտքի վրա մի երկու շնորհակալական խոսք է հայտնել՝ անգամ չթվարկելով իր պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքները, փոփոխությունները, որ արվել են ՊԵԿ-ում՝ ինչպես սովորաբար անում են հեռացող պաշտոնյաները։

Ինչ վերաբերում է ուժայինների հեռանալուն, ապա այստեղ ևս հարց է առաջանում, թե ինչո՞ւ նրանց մի մասը միայն՝ ՆԳ նախարարը, Քննչական կոմիտեի նախագահն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախարարը։ Իսկ ինչո՞ւ չեն ազատվում նույն ԱԱԾ տնօրենն ու գլխավոր դատախազը՝ Աննա Վարդապետյանը, եթե հաշվի առնենք, որ ազատումների պատճառը Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն է իրավապահ համակարգում տիրող վիճակից։ Ստացվում է՝ երկրում տիրող ամենաթողության, անարխիայի, ձգձգվող դատական գործերի, հանցավորության մակարդակի էական աճի մեջ մեղավոր են ՆԳ նախարարը, ՔԿ և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահները, բայց մեղքի որևէ բաժին չունեն ԱԱԾ տնօրենն ու տիկին դատախա՞զը, որոնք իրավապահ համակարգի թերևս ամենաառանցքային կառույցների ղեկավարներն են։ Իսկ գուցե նրանք Փաշինյանի սիրելինե՞րն են, դրանով պայմանավորված՝ նաև անձեռնմխելի են, օրինակ՝ Աննա Վարդապետյանը, որ մինչ օրս իր նախկին կարգավիճակի՝ Փաշինյանի օգնականի դիրքերից է անվերապահ ծառայում իր ղեկավարին, կամ Արմեն Աբազյանը, որը գուցե այնքան բան գիտի նույն Փաշինյանի և նրա թիմակիցների մասին ու այնքան կոմպրոմատ ունի նրանց վրա, որ պաշտոնից ազատելը կարող է որևէ պահի ռիսկային լինել Փաշինյանի իշխանության համար։ 

Ի դեպ, մեզ ասացին՝ ազատված պաշտոնյաները այնպես չէ, որ անգործ և անպաշտոն կմնան։

Օրինակ՝ Գնել Սանոսյանի մասին արդեն խոսակցություն կա, որ հնարավոր է՝ այլ կառույց տեղափոխվի, Վահե Ղազարյանին նույնպես որոշ ժամանակ անց մի տեղ կնշանակի Փաշինյանը՝ ի վերջո ընկերներ են եղել, օրինակ՝ խորհրդական կամ նման մի բան։ Այս փուլում առավել անորոշ են Արգիշտի Քյարամյանի և Սասուն Խաչատրյանի ճակատագրերը:

Մի բան պարզ է, որ նրանց ազատումից վստահաբար ուրախացել է դատախազ Աննա Վարդապետյանը, քանզի տիկին դատախազը վաղուց խնդիրներ ուներ ուժային մյուս կառույցների, հատկապես՝ Քննչական կոմիտեի և դրա ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами