Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

«Բյուջեի քննարկումներում ակնհայտ դարձան մի քանի կանխատեսումներ, որոնք ցավոք սրտի, այս ընթացքում անընդհատ ներկայացնում և ռիսկերի մասին խոսում էինք, իսկ իրենք այդպես էլ անտեսում էին։

Առաջին՝ նախորդ 2.5-3 տարվա բարձր տնտեսական աճերը հիմնականում արտաքին պատահական գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմով էին պայմանավորված և այն հնարավորություններով, որ ստեղծվել էին մեր երկրի համար։ Դրանք էին բազմակի վերարտահանումները, որ ավելացան դեպի ռուսաստան նաև ռելոկանտները, որ եկան Հայաստան։ Պատիկներով ավելացավ նաև բանկային ոլորտի շահույթը, որն էլ պայմանավորված էր Ռուսաստատնից դրամական հոսքերի անգամներով ավելքացմամբ։ Այն բներեց բարձր տնտեսական աճի՝ ինչպես ԵԱՏՄ երկիր չհամարվող Վրաստանում, որը ճարպկորեն օգտվեց այդ հնարավորուըթյուննից և գրեթե մեր երկրի չափ տնտեսական աճ ապահովեց։

Խնդիրն այն էր, որ պետք է օգտվել այս հնարավորությունից և կապիտալացնել այն, քանի որ «տաք» օրերին հաջորդում են «ցուրտ» օրերը և խելացի են նրանք, ովքեր կարողանում են կուտակել պաշարներ, որպեսզի դիմակայեն հետագա հնարավոր անկայութնություններին և բացասակա միտումներին։ Չարեցին այն և այս իշխանությունն ընդամենը բավարարվեց գլխապտույտի մեջ ընկնելով և այդ ամբողջ տնտեսական աճն իրեն վերագրելով՝ ոչինչ չանելով իրական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

Փաստ է, որ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած այդ գործոների ազդեցությունը գնալով թուլանում է և  մենք բախվում ենք տնտեսական լուրջ դժվարությւոնների հետ։ Աճի տեմպը գրեթե 2-3 անգտամ նվազել է, նախորդ 12-13% աճի փոխարեն մենք այս տարի կամփոփենք լավագույն դեպքում 6 տոկոսանոց աճով. իսկ հաջորդ տարի բյուջեի հիմքում նախատեսել է 5.6% տնտեսական աճ, բայց այն էլ բարձր ռիսկային է, տարբեր միջազգային կազմակերպությունները լավագույն սցենարով անգամ դրանից ցածր տնտեսական աճ են կանխատեսում։
Նույնիսկ նախորդ տարիների համեմատ այդ համեստ ցուցանիշը գնահատվում է խիստ ռիսկային և էական ռիսկեր կան, որ մենք իրականում չենք կարողանալու այդ չափ տնտեսական աճ ունենալ։

Երկրորդ՝ այս տարի կապիտալ ծախսերի և ընդհանրապես բյուջեի ծախսային մասի թերակատարում է արձանագրվել։. Դա էլ լավ օրից չէ, դա իրենք լավ գիտեն, որ առջևում ճտերը հաշվելու շրջանն է գալիս, իսկ իրենք վայրագ կերպով են վերաբերվել հենց այդ պրոցեսին և մեք փաստացի այս տարի արդեն ունեցել ենք ծրագրված հարկային մուտքերի էական պակաս հավաքագրում, նաև ծախսերի։

Մոտավորապես 10%-ից ավել ծախսերը չեն իրականացվել։ Կապիտալ ծախսերի թերակատարիումն էլ՝ էլ ավելի մեծ է։ Այս պայմաններում էլի խոստանում են կապիտալ ծախսերի ավելացում։ Սրանք անհատական հասցեագրված ծախսեր չեն այլ, ճանապարհ, դպրոցաշինություն։ Ամնե տարի նույն բանն է, կգան գլուխ կգովեն, բայց այդպես էլ հանրությունը լայն իմաստով չեն էլ հասկանում, թե ինչ խոստացան, ինչ է իրականացվել և ինչ չափի է էդ ճեղքը, իսկ այն գնալով մեծանում է։

Խոստանում են ամեն ինչ և շատ, բայց իրականացնում են դրանից էականորեն ավելի պակաս չափով և այն արձանագրված է նաև հաջորդ տարվա բյուջեով։ Օրինակ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում ծախսերը առաջին 9 ամսում թերակատարվել են 42 %-ից ավել, բայց խոստանում են 90%-ից ավել ծախս հաջորդ տարի։ Այսինքը նույնիսկ եղածը չեն կարողանում իարկանացնել, երբ այս տարվա ծախսերը նախորդ տարվանից էապես ավելի ցածր են։

Միտումը իրականության մեջ պետական ծախսերի գնալով կրճատումն է, իսկ հաջորդ տարի խոստանում են թռիչքաձև աճ և վստահ են, որ չեն կատարելու և ով է գնալու հարցնի, թե ինչ եղավ, կխաբեն և առաջ կգնան։

Երրորդ, որ այս իշխանությունը խոստանում էր իրենց գործունեության թափանցիկություն, գնահատելիություն, աստիճանաբար անում է հակառակը։ Բյուջեի ծախսերը ծրագրային բյուջետավորման նկատմամբ, որը պետք է յուրաքանչյուր գրամ ծախսի դիմաց գրված լինի ակնկալվող կոնկրետ չափելի արդյունք, խախտելով այդ պարզ կանոնը չեն ներկայացնում։

Օրինակ, բյուջեում կան ծրագրեր, որոնք չունեն ձևակերպելի չափելի արդյունքներ, նույնիսկ ծրագրի նկարագրողական մասը հանել են բյուջեից։ Վերնագիր է գրած՝ ինչ որ ծրագրի, դրա տակ կարող են խաբել, նկարագիրը չկա։ Այսինքը եթե այդ ծրագիրը բովանդակային ձախողում ունենա, չենք կարողանալու հարցնել, թե լավ, այդքան փող ծախսել եք, բայց արդյունքը համադրելի չէ խոստացածին, ծախսած փողի և ծրագրածին։ Սա շատ վտանգավոր տեղ կարող է մեզ տանել։
Վերջին հաշվով շարունակում են պարտքով պահել, որովհետև բյուջեի դեֆիցիտը 600 մլրդ դրամն անցնում է, և մոտ 400 մլրդ դրամի, կամ 1 լրդ դրամի պետական պարտքի սպասարկում է նախատեսված հաջորդ տարի։ Որպեսզի պատկերացնեն, թե այն ինչ չապե է, ապա նշեմ, որ ընդհանուր բյուջեի ծախսային մասում այն 11-12 % է կազմում։

Այսինքը մեր ամբողջ ծախսերի 11-12 %-ն ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։ իսկ հաջորդ տարի պետական պարտքը անշեղորեն աճելու է և մոտ 2.5 մլրդ դոլարի պարտքեր է շալակելու հաջորդ տարի և 15 մլրդ դոլարի շեմը կհատենք, այն, իհարկե, լավ օրից չէ։ Նույնիսկ իրենց կանխատեսումներով պետության ՀՆԱ-ն 2-3 անգամ պակաս է աճելու քան պետական պարտքը և շուրջ 60 մլրդ դրամի չափով՝ պետական պարտքի սպասարկումը։

Հաջորդ տարի պետական պարտքը աճելու է տնտեսական ռիսկերը էականորեն մեծանալու են և դրա դիմաց սոցիալական ուղղվածության ծախսերի աճ կա բայց կոնկերտ մարդկանց հասցեագրված ծրագրերում չափելի աճ չկա։ Այսիօնքը 110 մլրդ դրամով ավելացնում են սոցիալական ապահովության ոլորտի ծախսը, բայց ոչ մի կոպեկ չի ավելանալու թոշակների անապահովության նպաստների մասով, նվազագույն աշխատավարձը ևս չի բարձրանալու։

Սա նշանակում է, որ այդ 110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովք եր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության և անգործության հետևանքով։ Դրանք սահմանամերձ մեր բնակավայրերի բնակիչներն են, դրան գումարած Արցախից մեր տեղահանված հայրենակիցների սոցիալական ծախսերը և պարտադիր կուտակայինի պետության մասնկացության բաղադրիչի ծախսերը։ Այսինքը իրենց առաջացրած խնդիրներն են փորձելու մեղմել, եթե ստացվի։ Իսկ այն խնդիրենրը՝ աղքատության կրճատում ծայրահեղ աղքատության վերացում, որ խոստացել էին լուծել դրանք խորանալու են որովհետև եթե մյուս տարի 5 տոկոս առնվազը մենք ունենալու ենք գնաճ, իսկ այս տարի արդեն 2-3 %  գնաճ ունեցել ենք։ Ստացվում է, որ հաջորդ տարի ատնվազն այդ չափովց ավելի վատ են ապրելու սոցիալապես անանապոահով մեր ընտանիքները, միայնակ կենսաթոշակառուները, աշխատող աղքատները, որոնք ստանում են նվազագույ աշխատավարձ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank