Ա Սերիա․ Մխիթարյանը՝ տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդների թվում է, հաղորդում է football-italia.net-ը։
Ա Սերիան հրապարակել է մրցանակների հավակնորդների ցուցակը։ Դափնեկիրները հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին։
Լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդներ․
Միկելե Դի Գրեգորիո («Մոնցա»/«Յուվենտուս»), Յան Զոմեր («Ինտեր»), Մայք Մենիան («Միլան»)։
Լավագույն պաշտպանի մրցանակի հավակնորդներ․
Տեո Էրնանդես («Միլան»), Գլեյսոն Բրեմեր («Յուվենտուս»), Ռաուլ Բելանովա («Տորինո»/«Ատալանտա»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Ալեսանդրո Բուոնջորնո («Տորինո»/«Նապոլի»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»), Ռիկարդո Կալաֆիորի («Բոլոնիա»/«Արսենալ»)։
Լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդները․
Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»), Տյոն Կոպմեյներս («Ատալանտա»/«Յուվենտուս»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Հական Չալհանօղլու («Ինտեր»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»/«Մարսել»), Պաուլո Դիբալա («Ռոմա»)։
Լավագույն հարձակվողի մրցանակի հավակնորդներ․
Մարկուս Տյուրամ («Ինտեր»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Ալբերտ Գուդմունդսոն («Ջենոա»/«Ֆիորենտինա»), Ադեմոլա Լուքման («Ատալանտա»), Ջոշուա Զիրկզեե («Բոլոնիա»/«Մանչեսթեր Յունայթեդ»)։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին կարժանանա այս անվանակարգերում հաղթածներից մեկը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live