Կոտայքում 24-ամյա երիտասարդն աչքին hրազենային վնաuվածք է ստացել․ Shamshyan
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 8 փողոցում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Ծ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Հակոբ Ծ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Ամառանոցային 126 հասցեի դիմաց գտնվող իրեն պատկանող հողամասում, օդաճնշիչ ատրճանակի պահեստատուփը դուրս հանելուց հետո, պատահական իր հոնքի ուղղությամբ կրակելու հետևանքով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live