Որքան էլեկտրական ավտոմեքենա է ներմուծվել 2023-ին եւ 2024-ին. ՊԵԿ-ը թվեր է ներկայացնում
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականին Հայաստան է ներմուծվել 6347 հատ միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին հյարցմանն ի պատասխան հայտնեցին ՊԵԿ-ից:
Իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 6-ը ներմուծվել է արդեն 8832 էլեկտրական ավտոմեքենա, հիմնականում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Չինստանից, Վրաստանից, Հոնկոնգից, Գերմանիայից:
Ինչ վերաբերում է արեւային պանելների ներմուծմանը, ՊԵԿ-ից հայտնեցին, որ իրենց դասակարգման մեջ առանձին «արեւային պանելներ» ապրանքատեսակ նշված չէ: Այդուհանդերձ, նշվեց, որ 2023-ին ներմուծվել է 364 հազար 300 արեւային պանել, իսկ 2024-ի 10 ամիսների ընթացքում՝ 450 հազար 900 հատ՝ հիմնականում Չինստանից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Սլովենիայից, Նիդերլանդներից եւ Սինգապուրից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live