Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոչ ենք անում հայ ժողովրդին դատապարտել ՀՀ լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին․ հայտարարություն

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դիվանագետների համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վճռական անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում Հայաստանի իշխող վարչախմբի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, որի շարունակական ապազգային դրսևորումները վերջերս նոր բացահայտումներ են արձանագրել:

Բառախաղերի և նենգափոխված թեզերի միջոցով իշխող կուսակցության գլխավոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնության և հայկական պետականության ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը, այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրվող «խաղաղությունը»:

Գործող իշխանություններն ակնհայտորեն ոչնչացնում են ազգային հենասյուները, քանդում են Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքույց քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու Անկախության հռչակագրի առանցքային դրույթները: Դաշտ է նետվում այսպես կոչված «ռազմավարական գործարք» բովանդակազուրկ և անհիմն տեսլականը՝ պատրաստվելով նորանոր զիջումների: Կայացվում են որոշումներ, որոնք միտված են ջնջելու հայկական պատմական հիշողությունը և վերաձևելու հայի արժեքային համակարգը:

Պատմական Հայաստանին հակադրվում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարվում են հազարամյա ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմությունը փոխարինելով «Հայաստանի պատմությամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը և նրա պատմությունը դուրս մղելով դպրոցական ծրագրերից, օտարածին ու օտարամոլ նյութերի ներմուծմամբ ձեռնամուխ են եղել ազգային մտածողությունից և նկրտումներից զուրկ կամակատար սերնդի դաստիարակմանը:

Հրաժարվելով արցախահայերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, իսկ 2022թ.-ին միայնակ թողնելով և բացահայտորեն Արցախը հանձնելով նրա ոչնչացումը երազող Ադրբեջանին, այս իշխանությունն արագորեն խնդիրը դուրս է մղել արտաքին քաղաքական օրակարգից, վերացրել է Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետական գերատեսչությունների կայքէջերից: Ներկայումս էլ լծվել է ընդհանրապես Արցախի խնդիրը մոռացության տալու գործընթացին՝ դրանով իսկ մաքրագործելով ցեղասպան Ադրբեջանին իր հանցագործությունից:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ՀՀ ԱԺ-ում վերջին հայտարարություններն ակնառու վկայությունն են ազգային շահերն ամեն քայլափոխի ստորադասող ու թուրք-ադրբեջանական նախապայմանների անշեղ կատարմանը լծված այս վարչախմբի հակապետական հանձնառությունների, որոնք կործանարար հետևանքներ են ունենալու ոչ միայն հայկական պետականության, այլև հայ ժողովրդի՝ իր հայրենիքում որպես ինքնուրույն քաղաքական միավորի անվտանգ գոյության համար:

Մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործությունը «պատմության ողբերգական անցքեր» որակելը, «1,5մլն. նահատակներին անուն-առ-անուն գրելը», խնդիրը բացառապես սփյուռքյան տիրույթում դիտարկելը միանգամայն տեղավորվում են տասնամյակներ շարունակ մերժողական քաղաքականություն վարող թուրքական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ: Ինչպես ճշգրտորեն բնորոշվել էր ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կողմից, այս վարչախումբը և նրա պարագլուխը ոչ բացահայտ կերպով միացել են Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին:

Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իբրև թե ջանքեր գործադրող կառավարությունը բացարձակ լռության է մատնել Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանական գործողությունները՝ մշակութային ջարդի և հայկական հետքը Արցախից ջնջելու միջոցով: Սեփական ժողովրդի հանդեպ գործված մեկդարյա հնության ոճրագործությունն ուրացող, դրա ճանաչումից, դատապարտումից ու իրավատիրությունից հրաժարվող, միայն մեկ տարի առաջ արցախահայերին ցեղասպանության ենթարկած պետությանը չդատապարտող այս իշխանության կեղծավոր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման առումով, չի կարող լրջորեն ընդունվել, ընկալվել և վստահություն վայելել միջազգային հանրության կողմից:

Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական հանրույթներին և հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աներկբայորեն դատապարտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարված, Հայաստանի լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին և նրա կողմից տարվող քաղաքականությունը, բոլոր հնարավոր միջոցներով ընդդիմանալ ազգային ինքնության ոչնչացմանը և համախմբվել հանուն Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության ու Հայոց արդար դատի հետապնդման: Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղության և արդար դատի ջահակիրը լինել»:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами