Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել է 26 ավտոմեքենա. պատճառը մառախուղն է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարը մոտ 1,5 կմ է և առաջացել է խցանում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետը:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ