Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru-ն «Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են դեպի ազգային ինքնասպանություն։ Ըստ ԱՄՆ-ի, այսպես կոչված՝ քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և Ռուսաստանի Դաշնության հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք համապատասխանում են այդ երկրի շահերին։ Նույն նպատակով ԱՄՆ-ի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիան է Հայաստանին ակտիվորեն քաշում իր տակ։ Արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ Փաշինյանի վարչախմբի ամենաարևմտամետ քաղաքական թևը ակտիվորեն փորձում է ստանալ այն ամբողջ աջակցությունը, ինչը հասանելի է երկրում։

Շնորհիվ համապատասխան ջանքերի, այս տարվա գարնանը Հայաստանը վարձեց Sanctuary Counsel ընկերության ծառայությունները՝ կապի և փիառի կառավարման ընկերություն, որը հիմնադրվել է 2019 թվականին Դեյվիդ ՄակԴոնայի կողմից: Ընկերությունը ֆորմալ առումով համարվում է հասարակայնության հետ կապերի և փիառի խորհրդատուների անկախ ընկերություն: Բայց իրականում, նույնիսկ ֆորմալ առումով, նրա գործերի համար պատասխանատուն ոչ այլ ոք է, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, որը մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։ Այդ առնչությամբ ֆրանսիական հետախուզական ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը՝ Intelligence Online-ը, նշել է, որ ներկայում Դաննաթն է փաստացի ղեկավարում ընկերության բոլոր գործերը և խորհուրդներ տալիս Երևանին ավելի սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Փաստն այն է, որ Դաննաթը կապերի լայն շրջանակ ունի ռազմական ոլորտում։

Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության և վերապատրաստման մեջ: Նա ներկայում նաև խորհրդական է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքեր և հսկման սարքավորումներ արտադրող Teledyne FLIR-ի և փաստաթղթերի փոխանակման անվտանգ հարթակ FileSwap Global-ի հետ, որը համագործակցում է Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների արհեստական բանականության բաժինների հետ: Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ այս տարվա գարնանից Լոնդոնը և Երևանը քննարկում են, ի թիվս այլ հարցերի, թույլ տալ Մեծ Բրիտանիային անօրինական միգրանտներ ուղարկել Հայաստան՝ Ռուանդայի հետ արդեն իսկ կնքված համաձայնագրի օրինակով:

Նման համաձայնագրի ստորագրումից հետո Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները կսկսեն ժամանել Հայաստան։ Այն, որ բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և մի շարք այլ երկրների (Բոտսվանա, Կոտ դ'Իվուար և Կոստա Ռիկա) հետ, որոնց վարչակարգերն արդեն պատրաստ են ընդունել Մեծ Բրիտանիայից արտաքսված անօրինական միգրանտներին, արձանագրվել է անգլալեզու մամուլում, և դա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին հղումով։ Օրինակ՝ ինչպես նշել է The Times-ը, բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքվում էր միայն Ռուանդայի և աֆրիկյան այլ երկրների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել այն օտարերկրացիներին, «որոնք վտանգի տակ են գտնվում իրենց հայրենիքում», սակայն մինչ այժմ հնարավոր չի եղել անգամ մեկ միգրանտ ուղարկել այնտեղ։

Ուստի, 2023 թվականի սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին համապատասխան բանակցություններ սկսեց Հայաստանի հետ։ Այսպիսով, անգլո-սաքսոնները արդեն բացահայտորեն են Հայաստանը դասում աֆրիկյան բանտուստանների շարքին և բառացիորեն երկիրը մղում են դեպի ազգային ինքնասպանություն, որը կապված է հայ բնակչության՝ մոլորակի անբարենպաստ շրջանների ամենաչզարգացած աբորիգեններով փոխարինման հետ։ Եվ Փաշինյանի ռեժիմը ընդառաջում ու ամեն կերպ աջակցում է դրան։ Օգտագործված է ամեն ինչ՝ ռուսաֆոբիայից և դա ամրապնդող կադրային քաղաքականությունից սկսած մինչև Հայաստանում անօրինական միգրանտներով բնակեցումը։ Հատկանշական է, որ անգլո-սաքսոնական լրատվամիջոցները դա շեփորում են միանգամայն բացահայտորեն՝ միաժամանակ ոչ մի խոսք չասելով, թե ո՞ւր են անհետացել 120 հազար ղարաբաղցի հայերը։

Ավելին, Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով ռուսաֆոբական տրամադրությունների բորբոքումն անգլոսաքսոնների և նրանց փաշինյանական ծառաների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի իրական կապերը կարող են աճել և շոշափելի օգուտներ բերել հայ ժողովրդին։ Իրոք, չնայած պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանից հեռու մնալու ջանքերին, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելուն, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզմանը և այլ բաների, երկրների երկկողմ առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կան համապատասխան կապեր, և դրանք ավելանում են: Բացի դա, ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է Երևանը դիտել որպես իր դաշնակից։

Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչից կտրականապես դժգոհ են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մառախլապատ Ալբիոնի նրա գործընկերները և Սորոսի այն խնամակալները, որոնք ներկայում կառավարում են Հայաստանը և փորձում են ամեն կերպ խայթել Մոսկվային: Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում Փաշինյանի վարչակարգի սադրիչ գործողությունների վրա, այլ նաև հրապարակայնորեն աջակցում են այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր միանշանակ խոսում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության սադրելով, որ ուկրաինական ոգով ամենաբացասական սցենարների կրկնություն լինի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Հայաստանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами