ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։
1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:
1974- վախճանվել է հայ խորհրդային նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան):
1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):
1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մենգիչաուրում, ինչպես նաև հայերի զանգվածային արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:
2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:
2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:
2019-հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի՝ 1:9 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։
2020- տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմադիր 17 կուսակցություն ներկայացրել է ճանապարհային քարտեզ:
ԱՇԽԱՐՀ
479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):
1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային Ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:
1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:
1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:
1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակման» սկիզբը:
1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1836 – սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:
1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:
1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:
1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է «Բրիտանիկ» շոգենավը:
1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:
1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:
1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:
1979– ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:
1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:
2008– Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:
2011 – վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Էնի Մակկերֆին:
2013 – սկսվել է Եվրոմայդանը՝ բազմահազարանոց հանրահավաքների շարքը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում