Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական դրամ՝ աշխարհի ամենահին վճարամիջոցներից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական արժույթի պատմությունը չափազանց հարուստ և հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն, որ հայ ժողովուրդը համարվում է աշխարհի ամենահին ազգերից մեկը։ Առաջին մետաղադրամները այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստանը, թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 6-5-րդ դարերով։ Երկու արծաթե օբոլ (օբոլը հին հունական արծաթե մետաղադրամ է 0,65 գրամ կշռով) հայտնաբերվել են Ուրարտուի հնագույն քաղաք Էրեբունիում պեղումների ժամանակ: Ուրարտուն կարևոր դեր է ունեցել Արևմտյան Ասիայում և գրավել է ժամանակակից Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքները։ Այսօր Էրեբունու ավերակները գտնվում են Երևանում։ Երվանդունիները կառավարել են հայկական գավառները մ.թ.ա. IV դարից մինչև մեր թվարկության 1-ին դարի երրորդ քառորդը։

Հենց Երվանդունիների օրոք էլ սկսել են հայկական դրամներ հատվել Հայաստանում։ Արշամ Ա թագավորի մետաղադրամը համարվում է իր պատմության մեջ առաջին մետաղադրամներից մեկը։ Այն հայտնվել է մ.թ.ա 3-րդ դարում։ Այնուհետև եղել են Սոփենե թագավորի և Կոմմագենե Քսերքսեսի մետաղադրամները, որոնց մի կողմում պատկերված էր հենց ինքը՝ թագավորը, իսկ մյուս կողմում՝ Աթենա աստվածուհին՝ ձեռքներին՝ ծաղկեպսակ։ Սոֆենում հատված բոլոր մետաղադրամները բրոնզե էին։ Արտաշեսյանների թագավորության օրոք (մ.թ.ա. 190-ից մինչև մ.թ. 12-ը) տարբեր քաղաքներում հատվել են բազմաթիվ մետաղադրամներ՝ արծաթե և բրոնզե։ Մինչև 11-րդ դարը Հայաստանի տարածքում շրջանառության մեջ են եղել տարբեր դրամներ, այդ թվում՝ պարսկական, բյուզանդական, օմայադական և աբբասյան մետաղադրամներ, արաբական խալիֆայության արծաթե դիրհամներ և ոսկե դինարներ։ Ակտիվորեն օգտագործվել են նաև սելջուկների և մահմեդական այլ կառավարիչների փողերը։

11-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի վերջը Կիլիկիան սկսել է հատել իր սեփական բրոնզե մետաղադրամները, որոնց պատկերները ոգեշնչված էին խաչակիրների դարաշրջանի դիզայնով: Լևոն I-ի օրոք 12-րդ դարում սկսվել է արծաթե մետաղադրամների զանգվածային արտադրություն, որոնք կոչվում էին «դրամ»։ Հետաքրքիր փաստ. «դրամ» բառը համապատասխանում է հունարեն «դրախմա» և արաբական «դիրհամ» բառերին և նշանակում է «փող»: Կորցնելով անկախությունը` մինչև 1918 թ. Հայաստանը չի ունեցել սեփական դրամական միավոր։ Հայաստանում 13-րդ դարի սկզբին օգտագործվել են վրաց թագավորների պղնձե դրամները։ 13-րդ դարի երկրորդ կեսին օգտագործվել են մոնղոլական մետաղադրամներ։ Հետագայում սկսել են օգտագործել թուրքական ծագման մետաղադրամներ։ 16-րդ դարից մինչև 1828 թվականը վճարման հիմնական միջոցը իրանական շահերի պղնձից, արծաթից և ոսկուց պատրաստված մետաղադրամներն էին։

Ռուսական Կայսրությանը միանալուց հետո ռուսական մետաղադրամներն են դարձել վճարման միջոց։ Հայաստանում հայտնված առաջին թղթադրամները ռուսական էին։ Անդրկովկասյան կոմիսարիատի պարտատոմսերը օգտագործվել են 1918 թվականի փետրվարից մինչև 1921 թվականը։ Հետագայում հայկական ռուբլիներ են տպագրվել Լոնդոնում Waterlow and Sons limit-ի կողմից։ Դրանք շրջանառության մեջ են մտցվել 1920 թվականին, իսկ 1922 թվականի սկզբին հանվել շրջանառությունից։ 50, 100 և 250 ռուբլի արժողությամբ թղթադրամները հայերեն գրություններ ունեին և ժողովրդի մեջ կոչվում էին «Լոնդոնյան ռուբլիներ»: Հետագայում Զակդենզնակը կամ Անդրկովկասյան ռուբլին է եղել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքում միակ արժույթը 1923-1924 թվականներին։ 1924-1993 թվականներին Հայաստանի տարածքում միակ արժույթը եղել է ռուբլին։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Կենտրոնական բանկը ստացել է ազգային արժույթի թողարկման իրավունք, իսկ 1993-ին ռուբլին շրջանառության մեջ պահելու անհաջող փորձից հետո ազգային դրամը վերադարձել է Հայաստան։

Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի։ Հայկական դրամը՝ 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, ներդրվել է 1993 թ. նոյեմբերի 22-ին։ 1994 թ. ներդրվեցին 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները։ Դրանցից հիմա մնացել է միայն 10 դրամանոցը: 1994 և 1995 թվականներին ներդրվել են ավելի մեծ՝ 500, 1000 և 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 1998-99 թթ. թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները։ ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային մետաղադրամներ։ 2001 թվականի հունիսի 6-ին թողարկվել է ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբել յանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով, նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին։

2009 թվականից շրջանառության մեջ է դրվել նաև 100000 դրամանոց թղթադրամը՝ Աբգար թագավորի պատկերով: 2011թ. արդեն շրջանառության մեջ է դրվել «նորացված» 1000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամը, իսկ 2012 թվականից՝ 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքներով «նորացված» ՀՀ թղթադրամները: 2018, ապա և 2024 թվականից շրջանառության մեջ դրվեցին հերթական «նորացված» թաղթադրամները՝ 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 դրամ անվանական արժեքով: Պաշտոնապես հայտարարվել է, որ 100000 դրամանոցներ այլևս չեն թողարկվի: Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝ Ավստրիա՝ «OeBS» ընկերություն, Գերմանիա ՝ «Giesecke & Devrient» ընկերություն, Լեհաստանի դրամահատարան, Միացյալ Թագավորություն՝ «De La Rue» ընկերություն և Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան, Նիդերլանդներ՝ «Joh. Enschede» ընկերություն և Նիդերլանդների արքայական դրամահատարան, Սլովակիա՝ Կրեմնիցայի դրամահատարան, Ֆինլանդիայի դրամահատարան:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты