Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan-ի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ մի քաղաքացի ապօրինի զենք և զինամթերք ունի։ Մալաթիայի ոստիկանների կողմից՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքները տալիս են դրական արդյունք։ Քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ ինքը Դալմայի այգիներում թողնում է 44- օրյա պատերազմից հետո իր հետ այնտեղից բերած զենք ու զինամթերքը։
Մալաթիայի ոստիկանները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մոտ 1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքների արդյունքում Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերում են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 9 հատ ատրճանակ, 5 հատ ինքնաձիգ, 4 հատ հրացան, 4 հատ տոզ, 1 աբրեզ հրացան, 4 հատ «ինքնաշեն» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «մոսի» տեսակի ինքնաձիգ, 1086 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, 21 հատ նռնակ, 11 հատ պայթուցիչ, 5 հատ դատարկ փամփշտատուփ, 2 հատ կանաչ գույնի պայթուցիկ սարքի նմանվող առարկա, դեղնավուն փոշենման զանգված, 2 հատ կանաչ պայթուցիկ, 1 հատ պինդ դեղնավուն պայթուցիկ նյութ, 1 հատ սև տուփի մեջ գտնվող առարկա:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live