Վառելիքի նոր գներ Իրանի սահմանին. ի՞նչ խնդրի են բախվել հայկական բեռնատարների վարորդները․ Sputnik Արմենիա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չնայած Իրանում վառելիքի ցածր գնին` արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին ստիպում են, որ սահմանին բաքերը լիցքավորեն մի քանի անգամ բարձր գնով, գրում է Sputnik Արմենիան։
Վարորդներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ եթե Իրանի տարածքում դիզվառելիք են գնում` 20–լիտրանոց տարայի դիմաց վճարելով 2 հազար դրամ, ապա իրանական մաքսատան լցակայանում վերջին օրերին վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (դեռ վերջերս 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնատարի բաքի միջին ծավալը շուրջ 500 լիտր է:
Իրավիճակը ստիպել է, որ հայ վարորդները մի քանի օր անցկացնեն սահմանին՝ ակնկալելով, որ հարցն ինչ–որ լուծում կստանա։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինչ-որ պահի սահմանին ավելի քան 100 բեռնատար է կուտակված եղել։
Մեր զրուցակիցը մի քանի օր սպասելուց հետո այս գիշեր մտել է Հայաստան՝ 20–լիտրանոց տարայի համար վճարելով մոտ 8500 դրամ»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live