«Փաշինյանի կայֆերը ապահովում են «Լֆիկը», «Գռզոն», որոնք իր համար «հերոս են». Աննա Մկրտչյան
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության վստահության քվեն շատ ցածր է, Հայաստանի քաղաքացիները ատում են Նիկոլին և այն վախի դոզան, որը կա և այդ պայմաններում նույնիսկ արտահայտվող մարդկանց քանակը անհամեմատելի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ իշխանափոխություն չի լինում, նա պատասխանեց. «Շատ պարզ, որովհետև այն մարդիկ, որոնք հանձն են առնում այդ իշխանափոխությունը անելու, ինչ-որ մի պահի չեն ունենում հետևողականություն, չեն ունենում վճռականություն։
Գոռալ, որ ես Նիկոլի դեմ եմ և հաջորդ պահին նրբանցքում կամ փողոցում գնալ հեղինակազրկված ԱԱԾ-ից կամ բարձրաստիճան ոստիկանից որևիցե մեկի հետ խոսել, ասել՝ նորմալ է չէ՞, իմ հանդեպ ոչ մի ապօրինություն չի իրականացվի չէ՞, այդպես չեն վերցնում իշխանությունը:
Ես սրա մասին բարձրաձայն եմ խոսում, որովհետև կարծում եմ ժամանակը արդեն սպառվել է: Բոլոր պայքարների ժամանակ ՀՀ քաղաքացիները ցույց են տվել, որ ունեն այդ պատրաստակամությունը և այո, եղել են բավարար թվով քաղաքացիներ խնդիրը լուծելու համար։
Մենք պիտի ՀՀ քաղաքացիներին ցույց տանք, որ պատրաստ ենք այդ բռնաճնշումները մեր վրա կրել։ Մարդիկ, ովքեր հիմա, օրինակ, հայտնվել են պառլամենտում և պատրաստ չեն դրա մասին բարձրաձայն խոսել:
Հիմա, օրինակ, ՀՀ քաղաքացիների շահերից չի բխում ԱԺ-ում բյուջեի քննարկմանը ընդդիմության որևէ կերպ ներգրավվածությունը։ Ես շատ պարզ եմ ուզում դրա մասին խոսել»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը:
Նա ընդգծեց, որ Նիկոլի համար հերոս է «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», հերոս են Երեմյանները, Գռզոն, «Գրանդ Քենդիի» տերերը ու էլի շատ մարդիկ, ովքեր միլիոններով մուծվում են իրենց չկպնելու համար և նրանց կայֆերն ապահովելու համար։
«Սխեման սա է։ Ես այս սխեմայի մեջ տեղավորվել չեմ ուզում ու ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն էլ չեն ուզում: Մենք 2021 թվին մեր ընտրողին խոստացել ենք, որ այնտեղ գնալու միակ նպատակը դա սրանց վռնդելն է»,-ասաց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live