Ո՞վ կզբաղեցնի Արմավիրի մարզպետի պաշտոնը, և ո՞վ է հրաժարվել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արմավիրի արդեն նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր նշանակվեց ՏԿԵ նախարարի պաշտոնում։ Ավելին, նշանակումից րոպեներ անց նա Կառավարության նիստում օրենքի նախագիծ ներկայացրեց, և բավականին պատրաստված ձևով պատասխանեց Փաշինյանի հարցերին։ Անգամ ոչ վաղ անցյալում իր մարզպետության ժամանակահատվածի բացերից մեկի համար արժանացավ Փաշինյանի դժգոհությանը։ Բանն այն է, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մանկապարտեզը պիտի բացված լիներ հոկտեմբեր ամսին, բայց գազաֆիկացման աշխատանքների ուշացման պատճառով դեկտեմբերին նոր կգործի մանկապարտեզը։ Սա էլ առաջացրեց Փաշինյանի զայրույթը։ Ինչևէ․․․, խնդիրն այստեղ Խուդաթյանը չէ։
Հիմա ավելի լուրջ խնդիր կա՝ ո՞վ է ստանձնելու Արմավիրի մարզպետի պաշտոնը։ MediaHub-ի տեղեկություններով՝ առաջնայինը դիտարկվել է Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը, որը Դավիթ Խուդաթյանի մտերիմ ընկերն է։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Խաչատրյանը նեղ շրջանակներում խնդրել է այդ հարցում իրեն հանգիստ թողնել։ Բացի այդ, մեր աղբյուրները հայտնում են, որ քննարկվում է նաև Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանի թեկնածությունը․ հատկապես վերջին շրջանում Սարգսյանը բավականին ակտիվորեն զբաղված է համայնքային զարգացման խնդիրներով։ Ավելին, հենց Սարգսյանի պաշտոնավարման օրերին Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Արմավիր այց ունեցավ՝ առաջինը տեսնելու համայնքի նորաբաց շատրվանները։
Նկատենք, որ Սարգսյանը ևս մտերիմ է Խուդաթյանի հետ, եղել է նրա տեղակալը։ Ուստի, մեր աղբյուրների խոսքով՝ շատ հավանական է, որ հենց ինքը ստանձնի մարզպետի պաշտոնը։
Փաստացի, այս պահին քննարկվում է այս երկու թեկնածուների հարցը, թեև հնարավոր է՝ Փաշինյանը վերջին պահին բոլորին շախ ու մատ անի և Էդվարդ Հովհաննիսյանի սցենարով, օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին նշանակի Արմավիրի մարզպետի պաշտոնում։ Թեև մեր աղբյուրները պնդում են, որ Բադասյանը մասնավոր ոլորտ գնալու ցանկություն ունի։
Նարե Գնունի
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live