Լավ չե՞ն փնտրում. անորսալի «Կոկո»–ին դեռ չեն գտել. MediaHub
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես MediaHub-ը գրել էր՝ 34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն», հոկտեմբերի 1-ին փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման:
«Կոկո» մականունը կրող Կոնստանտինը ազատազրկված է սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։
MediaHub-ին Ոստիկանությունից փոխանցեցին, որ փախուստի դիմած Հունանյանին դեռ չեն հայտնաբերել․ «Որոնողական աշխատանքները շարունակվում են»։
MediaHub-ի տեղեկություններով՝ անորսալի դարձած Կոկոյին հաջողվել է լքել ՀՀ տարաքծը:
Ի դեպ, մինչ «Կյաժ Աշոտ»-ի սպանությունը Կոնստանտին Հունանյանը դատապարտված է եղել ավազակային հարձակում կատարելու համար և ազատ է արձակվել համաներմամբ:
MediaHub-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս դեպքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հունանյանը տևական ժամանակ կրել է ազատազրկումն ԱԱԾ մեկուսարանում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը, սակայն այնտեղից նրան նորից վերադարձրել են մեկուսարան: Պատճառը կապում են մականունավոր դատապարտյալի անվտանգությանը սպառնալիքի հետ:
Շուրջ երեք ամիս առաջ նա տեղափոխվել էր «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ իբրև թե առողջական խնդիրներով, որտեղից էլ հոկտեմբերի 1-ին նա փախուստի է դիմել: Ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:
Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ մեր տեղեկություններով՝ «Կոկո»-ին փնտրում են ոչ միայն ուժայինները, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Բայց, ինչպես տեսնում ենք, լավ չեն փնտրում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live